Գիտաժողովի և զեկուցումների հրավեր

logo EPH.cdr

Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիան հայտարարում է ամենամյա երկրորդ հանրապետական գիտաժողովի մասին, որ կկայանա 2018 թ. դեկտեմբերի 25-ին։

Ո՞վքեր կարող են մասնակցել։ Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու համար կարող են դիմել գիտնականները, ասպիրանտները, ակտիվ հետազոտողները։ Գիտաժողովի կազմակերպիչների կողմից, ըստ արժանիքային հատկանիշների, կքննարկվեն նաև ավարտական կուրսերի ուսանողների դիմումները։

Թեման։ Գիտաժողովի ընդգրկումը ներառում է ներքոբերյալ չորս թեմատիկ խմբերը՝ չբացառելով դրանց այս կամ այն կերպ առնչակից կամ վերաբերելի այլ թեմաներ՝

Ա. Պատմություն և քաղաքականություն (Հայաստանի, հարևան պետությունների և ժողովուրդների, առանձնահատուկ դեպքերում՝ համաշխարհային պատմության որոշակի կոնկրետ էջեր լուսաբանող զեկուցումներ, որոնցում արծարծվող թեմաները, չնայած պատմական վաղեմությանը, ցարդ ունեն գիտաճանաչողական և կիրառական նշանակություն հայաստանյան հասարակագիտական մտքի և վճռահատական պրակտիկայի համար),

Բ. Բանակ և պաշտպանություն (Հայաստանի պաշտպանական մարտահրավերներին, բանակի հիմնախնդիրներին ու զարգացմանը, Հայաստանի և օտարերկրյա բանակաշինությանը վերաբերող զեկուցումներ),

Գ. Տարածաշրջանային և գլոբալ զարգացումներ (Հայաստանում, մեզ առնչակից տարածաշրջաններում՝ Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Եվրասիա, առանձնահատուկ դեպքերում՝ համաշխարհային մակարդակում ընթացող ռազմաքաղաքական զարգացումները լուսաբանող զեկուցումներ, որոնցում արծարծվող թեմաներն առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում հայաստանյան հասարակագիտական մտքի և վճռահատական պրակտիկայի համար),

Դ. Տեղեկատվական անվտանգություն (մեր հանրության տեղեկատվական մարտահրավերներին և խնդիրներին, ՀՀ տեղեկատվական անվտանգությանը սպառնացող երևույթներին և գործընթացներին,  տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնահարցերին վերաբերող զեկուցումներ

Տպագրության կարգ։ Գիտաժողովի կազմակերպիչների կողմից ընտրված և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան գիտական երաշխավորություն ունեցող զեկուցումները խմբագրական խորհրդի հավանությանն արժանանալուց հետո հոդվածի տեսքով կտպագրվեն Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի «Ստրատեգ» ամենամյա գիտական հանդեսի երկրորդ համարում (հանդեսի առաջին համարը տե՛ս ԵՊՀ գիտական հանդեսների կայքէջում

Ի՞նչպես դիմել։ Գիտաժողովին մասնակցելու համար հարկավոր է մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը strateg.journal@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել լրացված դիմումաձևը։

Ժամկետներ։

  • Դիմումների ուղարկման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է,
  • Դիմումների մերժման/ընդունման մասին տեղեկացման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է,
  • Գիտաժողովը կկայանա դեկտեմբերի 25-ին,
  • Տպագրվելիք հոդվածների վերջնական տարբերակները գիտաժողովի կազմակերպիչներին ուղարկելու վերջնաժամկետը 2019 թ. հունվարի 31-ն է:

Կոնտակտներ։ Հարցերի դեպքում գրե՛ք info@armcsr.com էլեկտրոնային փոստի հասցեին, մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարե՛ք +37493392039 հեռախոսահամարին (գիտաժողովի քարտուղար՝ Էդգար Էլբակյան

Փաստաթղթեր։