Եվ ի՞նչ իմանար, որ կարճ ժամանակ անց այդ ճանապարհն իրեն էլ է «Եռաբլուր» տանելու

pizap.com14368092041851Անկախությունից տարիներ անց առաջին անգամ ոգեկոչումի մեծ արարողություն էր՝ հաղթակամարի բացման արարողություն, որտեղ միախառնվել էին տխրությունն ու ուրախությունը:

Միաժամանակ մարդիկ միմյանց և՛ ոգևորում, և՛ մխիթարում, և՛ մեծարում էին: Վազգեն Սարգսյանի խոսքն էր «Եռաբլուրի» բացման արարողության ժամանակ:

– Սիրելի ծնողներ, հյուրեր, Հայաստանի զինված ուժերի ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Հայաստանի անկախության 7-րդ տարելիցի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ մեր հանրապետության անկախության հաջորդ ամյակները տոնենք խաղաղ, բարգավաճ, ստեղծագործ, արդար ու ժողովրդավար Հայաստանում, որպեսզի հաջորդ տասնամյակների հաղթոակամարով «Եռաբլուր»՝ տղաների մոտ տանող ճանապարհով բարձրանալիս մեր վերքերն ամբողջովին սպիացած լինեն:

Վազգեն Սարգսյանի սրտի խոսքն էր, բարի ցանկությունը: Եվ ի՞նչ իմանար, որ կարճ ժամանակ անց այդ ճանապարհն իրեն էլ է «Եռաբլուր» տանելու, Իր հերոս տղաների հետ ծանրութեթև անելու, խորհելու անցած ճանապարհի մասին:

Այնուհետև նա անդրադառնալով «Եռաբլուրի», Հաղթակամարի հուշահամալիրի իր խոստմանը, որ տվել էր «Եռաբլուրում» հանգչող տղաների ծնողներին, որ Ամֆիթատրոնը և Հաղթակամարը պատրաստ կլինեն երկու տարվա ընթացքում, և այդն կդառնա Հայաստանի ամենախրոխտ ու պատվավոր վայրերից մեկը: «Եռաբլուրն» իսկապես վեհ սրբավայր է, ու թեև չկա Վազգեն Սարգսյանը, բայց նրա խոսքը տխուր երանգ ուներ:

«Եռաբլուրի» . Բազմազան ու բազմատապան քարերի ու խաչքարերի խոյանք, հազարավոր մարդկանց համար արցունքոտ, լուսավոր ու պատվաբեր սրբատեղի: Այստեղ ամեն ինչ մի տեսակ ուրիշ է, երկինքն էլ ուրիշ է այստեղ: Արարատն էլ իր բնակիչներին մի ուրիշ հայացքով է փայփայում, երբեմն էլ վիրավոր ու խռոված, որ իրեն չհասան,,,,,,,,,,

Սիրանուշ Մելիքյան

ijenuzN4YTrA2TMkFAgQ6zSvif