Կայացել է ՌՀԿ ամենամյա երկրորդ հանրապետական գիտաժողովը

IMG_8331[1]Դեկտեմբերի 25-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացել է Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի ամենամյա երկրորդ հանրապետական գիտաժողովը։ Լիագումար նիստին ներկայացվել են մեկ տասնյակից ավելի զեկուցումներ գիտաժողովի թեմատիկ ընդգրկումը ներառող չորս բաժիններով՝
Ա. պատմություն և քաղաքականություն,
Բ. բանակ և պաշտպանություն,
Գ. տարածաշրջանային և գլոբալ զարգացումներ,
Դ. տեղեկատվական անվտանգություն։

Ներկայացվել են զեկուցումներ Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության, այդ թվում՝ հակահայաստանյան էլեկտրոնային և մերձգիտական քարոզչության և ռազմատեխնիկական գնումների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների և դրանց վրա համաշխարհային խաղացողների ազդեցության, թուրքական և վրացական արդի երկրաքաղաքականության, աֆղանական պրոբլեմի ակունքների և արդի ռազմագիտության մասին։

IMG_8349[1] IMG_8354[1]

Հանրապետական գիտաժողովին ներկայացված զեկուցումները ԵՊՀ «Ստրատեգ» ամսագրի խմբագրակազմի հավանությանն արժանանալուց հետո հրատարակվելու են վերջինիս երկրորդ համարում։