Մեր դերասանները զինվորի կողքին

13 Օրերս Արցախի հարավային և հարավարևելյան հատվածում  տեղակայված մեր զինվորներին էին այցելել Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները: Նրանք իրենց հետ բերել էին «Գարեգին Նժդեհ» և Սամվել Խալաթյանի «Փակուղուց այն կողմ» ներկայացումները: «Ներկայացումներով շրջում ենք այստեղ՝ ունենալով մեկ կարգախոս՝ մեկ ազգ, մեկ բանակ, մեկ հաղթանակ, – իրենց այցելության մասին պատմելիս ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը:- Բոլորս պարտավոր ենք լինել մեր բանակի կողքին՝ հանուն մեկ գերագույն նպատակի՝ հաղթանակի»:18

Զինվորները բոլորն էլ մեծ ոգևորվածությամբ դիտեցին բեմադրությունները. ուրախ էին ու չափազանց տպավորված. «Մեզ համար շատ կարևոր է իմանալ, որ ժողովուրդը, որ բոլորը մեզ հետ են, մեր կողքին»:

Դաշտային պայմաններում նման միջոցառումների կարևորության մասին փաստեցին նաև սպայական կազմի ներկայացուցիչները: Մասնավորապես՝ տանկային գումարտակի շտաբի պետ Սերոբ Բազիկյանն իր խոսքում նշեց, որ. «Առաջին հերթին նման միջոցառումները, հատկապես դաշտային պայմաններում, կրում են դաստիարակչականև և ուսուցողական բնույթ՝ բարձրացնելով հայ զինվորի 17բարոյամարտական ոգին և ոգեշնչելով նժդեհյան գաղափարախոսությամբ: Բացի այդ, նման միջոցառումների կարիքը շատ կա ոչ միայն պարտադիր ժամկետային զինծառայողների, այլ նաև սպայակազմի շրջանում: Դրանք դրական լիցքեր և բարձր բարոյահոգեբանական և մարտական տրամադրություն են հաղորդում ողջ անձնակազմին»:

Ներկայացման ավարտին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանն իր երախտագիտությունն ու խոնարհումը հայտնեց մեր զինվորներին՝ առանձնակի ընդգծելով այն հանգամանքը, որ ապրիլյան այս օրերին նրանք, լինելով տարիքով այդքան երիտասարդ, կարողացաք ամբողջ աշխարհին ապացուցել, որ հզոր է մեր ազգը և մեր ազգային բանակը՝ անպարտելի: