Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը Արցախի ազատամարտիկների միությունում

IMG_1516 Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը երկու մեծ ծրագիր է նախաձեռնել 2015-ի ընթացքում:
Ծրագրերից մեկը նվիրված է Արցախին, մյուսը՝ Հայոց բանակի և մեր ազատագրական պատերազմի հետ կապված թուրք-ադրբեջանական հակահայկական թեզերի հակադարձմանը:

Երկու ծրագրերն էլ ենթադրում են տրված թեմաներով հոդվածների պատրաստում, որոնք հրատարակվելու են գրքի տեսքով:

Այդ նպատակով կենտրոնի գործունեության անբաժան մասն են դարձել տարատեսակ հանդիպումներ ու տվյալների հավաքագրումը:

Վերջերս Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հոդվածագիրներն Արցախի ազատամարտիկների միությունում էին:

Մտերմիկ ու ընկերական միջավայրում հոդվածագիրներն առանձին հարցազրույցներ ունեցան պետրազմի վետերաններ հետ՝ բացահայտելու մի շարք միգուցե չբացահայտված հարցեր ու թեմաներ:

Միության անցած ճանապարհը, փորձն ու ներուժը վկայում են, որ այն շարունակաբար ամրացող եւ բարի ավանդույթներ ունեցող կազմակերպություն է: Մի կառույց, որը լուրջ դերակատարություն ունի մեր երկրում խաղաղության ու կայունության պահպանման, նրա առաջընթացի ապահովման մեջ եւ պատրաստ է կրել պատասխանատվության իր չափը պետության ու ժողովրդի առջեւ, և ամենակարևորն իր օրինակով ոգեշնչում է երիտասարդ սերնդին:

Միությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ հայրենիքին անմնացորդ նվիրված ազատամարտիկը պետք է ապրի արժանավայել կյանքով: Ոչ մեկը չպետք է ուշադրությունից դուրս մնա:

Վերջում մեջբերենք ազատամարտիկների հետ զրույցներից ու քննարկումներից ունեցած մի հատված.

այն հարցին,թե արդյոք երկրորդ անգամ կգնան ռազմաճակատ, ազատամարտիկներից մեկը պատասխանեց

- 64 տIMG_1510արեկան եմ, մի ոտքս կորցրել եմ, 14 վիրավորություն ունեմ, բայց ես հիվանդ չեմ, ես հիվանդ եմ միայն պատերազմ կոչվող հիվանդությամբ: Մի անգամ պատերազմն տեսած ու սեփական վերքերով հայրենիքի մի կտոր հողը ոտք դրած մարդը հազարավոր անգամներ պատրաստ է գնալ այդ քայլին:

Սիրանուշ Մելիքյան