ՌՀԿ կազմակերպմամբ տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով

We_are_our_mountainsԱյսօր Երևանի պետական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Արցախ․ նորագույն պատմության խնդրականները» հանրապետական գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպել էր Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների ԳՀ լաբորատորիան։

Հնչեցին զեկույցներ ղարաբաղյան հիմնահարցի ներկա կարգավիճակի, հայանպաստ լուծման հնարավոր ուղիների, Արցախի զարգացմանն առնչվող խնդրականների, այդ թվում՝ վերաբնակեցման գործընթացի, տեղեկատվական անվտանգության մասին։ Հնչեցին զեկույցներ նաև Արցախի տարածքում հայկական զինված ուժերի կազմավորման սկզբնական փուլի և ԼՂ հիմնահարցում Թուրքիայի Հանրապետության գործոնի մասին։

Գիտաժողովին ներկայացված զեկույցների տեքստային տարբերակները՝ հոդվածները, ԵՊՀ ՌՀԿ մշակած չափորոշիչներին համապատասխանեցվելուց հետո, կներկայացվեն տպագրության՝ առանձին ժողովածուով։