Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը կիսով չափ է լուծում Բերդի տարածաշրջանի անվտանգության հիմնախնդիրը

1613888_703574749707288_9073681480232133105_n<<Ննջջող պատերազմ>>՝ այսպես է սպարապետ Վազգեն Սարգսյանը բնորոշել հրադադարը, որը հաստատվեց հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով 1994թ. առ այսօր: Ահա այդ օրից ի վեր վտանգի տակ դրվեցին Բերդի տարածաշրջան մտնող ճանապարհները: Հրադադարի  պայմաններում երրորդ տասնամյակի մեջ ենք արդեն, թշնամու հետ 186 կմ երկարությամբ սահման ունեցող Բերդի տարածաշծրջանն այսօր ունի անվտանգ ճանապարհի խնդիր, ռազմական գործողությունների վերսկսման պոտենցիալ վտանգի՝ այն է հայ-ադրբեջանական պատերազմի պասիվ փուլի պայմաններում, : Մեր երկրի հյուսիս-արեւելյան սահման տանող ճանապարհնին կան հատվածներ, որոնք գտնվում են ադրբեջանական հենակետերի դիմաց՝ նշանառության տակ: Իջևան-Բերդ ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը ժամանակ առ ժամանակ կրակ է բացում քաղաքացիական ու զինվորական մեքենաների վրա, որի հետևանքով ունեցել ենք զոհ, վիրավորներ: Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ որոշվեց կառուցել շրջանցիկ Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը: Կառուցվող ճանապարհն ավելի հեռու է հակառակորդի դիտակետերից, իսկ առավել վտանգավոր հատվածը մի քանի մետր բարձրությամբ պաշտպանիչ հենապատ պետք է ունենար: Վերջերս՝ ս.թ հուլիսին շրջանցիկ ճանապարհը գործարկվեց՝ մասամբ լուծելով տարածաշրջանի ժողովրդի անվտանգության խնդիրը: Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 6-ին Տավուշի մի շարք երիտասարդներ նամակ էին ուղարկել ՀՀ նախագահին՝ խնդրելով վերանորոգել Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջևան ճանապարհը, որը ըստ երիտասարդների՝ այսօր մարզը մյուս տարածաշրջաններին կապող միակ անվտանգ ճանապարհն է: Երիտասարդները միաժամանակ հիշեցրել էին, որ այն անանցանելի է, քանի որ կառուցման օրվանից ի վեր երբևէ չի վերանորոգվել: Երիտասարդներն անդրադարձել էին նաև մարզի մյուս երկու ճանապարհներին, ինչպես տեսնում ենք, Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհն արդեն գործարկվել է, իսկ Բերդ-Ճամբարակ ճանապարհը բացի նրանից, որ նույնպես հակառակորդի հետ բաց տարածք ունի, նաև ձմռան ամիսներին սարից իջնող ձյան պատճառով անանցանելի է դառնում: Ուստի. Բերդի տարածաշրջան մտնող միակ անվտանգ ճանապարհը, որն ունի ոչ միայն կարևոր ռազմավարական, այլև կենսական նշանակություն, Բերդ-Իծաքար-Գանձաքար ավտոճանապարհն է,որն  ունի անհապաղ վերանորոգման ու բարեկարգման կարիք, քանզի հավանական պատերազմի դեպքում, ռազմական տեսանկյունից միակ անվտանգ ճանապարհն է հյուսիս-արևելյան սահման զենք տանելու, հասարակության  ելումուտի համար:

Սիրանուշ Մելիքյան