Քաշաթաղի 4 դպրոցներ համալրվեցին գրականությամբ և սպորտային գույքով

125Արդեն 3 տարի է` ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնն Արցախի Քաշաթաղի շրջանում իրականացնում է ամենատարբեր միջոցառումներ և ծրագրեր` ուղղված շրջանի գիտակրթական և մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը:

Հերթական այդպիսի ձեռնարկն իրականացվեց օրեր առաջ` մայիսի 24-26-ը։ Այս անգամ կենտրոնի ջանքերով համալրվեցին Քաշաթաղի շրջանի ևս 4 դպրոցի գրադարաններ` Աղաձոր, Իշխանաձոր, Գետամեջ, Կումայրի գյուղերում։ Բացի այդ` դպրոցներին տրամադրվեց նաև տարատեսակ սպորտային գույք`՝ գնդակներ, օղակներ, վոլեյբոլի ցանցեր, մարմնամարզության միջոցներ, ինչպես նաև սպորտային հագուստ, ինչի շնորհիվ` դպրոցականները ֆիզկուլտուրայի պարապմունքները սպորտային պարագաներով անցկացնելու հնարավորություն ստացան։

6Artsakh 7Artsakh

Քաշաթաղի դպրոցներին փոխանցվելիք գույքի հարցում ցուցաբերած օգնության համար ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը շնորհակալություն է հայտնում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիային, «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնին, Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին, Երևանի Աջափնյակի մանկապատանեկան համալիր մարզադպրոցին, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` հանձին գործադիր տնօրեն Արմեն Ժորայի Մինասյանի։ Կենտրոնի աշխատակիցները երախտապարտ են նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը` ուղևորափոխադրության հարցում ցուցաբերած սիրահոժար աջակցության համար։

2Artsakh 1Artsakh 3Artsakh 5Artsakh 4Artsakh