ԵՊՀ «Ռազմավարական հետազոտությունների ԳՀ լաբորատորիան» ստեղծվել է 2014 թ.:

Հետազոտությունների հիմնական ուղղությունները

  • Ներքին և արտաքին միջավայրում հակահայկական քարոզչության հիմ–նական ուղղությունների և թեզերի ուսումնասիրություն և հակաքարոզչության կազմակերպում,
  • Թուրքական և ադրբեջանական քարոզչության ռազմավարական նպատակների, ուղղությունների, քարոզչական թեզերի ուսումնասիրում և հակազդման համալիր միջոցառումների ծրագրի մշակում և իրականացումԻնֆորմացիոն ներքին հոսքերի մշտադիտարկում, ինֆոգեն վտանգների բացահայտումը և դրանց դեմ պայքարի մեթոդոլոգիայի մշակում,
  • Հասարակության մոտ սոցիալական (հատկապես ազգային անվտանգության տեսակետից վտանգ ներկայացնող) դիրքորոշումների ձևավորման աղբյուրների, մեխանիզմների և տարածման ճանապարհների ուսումնասիրություն, հակազդման մեխանիզմների մշակում,
  • Հայկական ինքնության ձևավորման հարցում լրատվամիջոցների դերի ուսումնասիրություն
  • Արցախի և արցախյան հիմնախնդրի, բանակի, հայրենիքի, պետության և այլ պետականապահպան միավորների հետ կապված հասարակությունում առկա սոցիալական դիրքորոշումների ուսումնասիրություն,
  • ԶԼՄ-ների միջոցով սոցիալական դիրքորոշման ձևավորման մեխանիզմների, դրանց կառուցվածքի, առաջացման և փոփոխման նախապայմանների ուսումնասիրումը և զանգվածային հաղորդակցության միջոցների ազդեցության և դրա հնարավոր հետևանքների ուսումնասիրումը:

Արդիականությունը

Այսօր մեր ազգային ինքնության պահպանման, ազգային անվտանգության և հայոց պետականության բնականոն կենսագործունեության կարևորագույն բաղադրիչներից և գրավականներից մեկը Հայաստանի (ՀՀ+ԼՂՀ) և հայ հասարակության տեղեկատվական-հոգեբանական անվտանգության ապահո–վումն է: Այդ առումով կենսական նշանակություն ունեն տեղեկատվական-հոգեբանական անվտանգության ճիշտ կազմակերպումը, ներքին և արտաքին ինֆորմացիոն հոսքերի վերլուծությունը, բացահայտ և քողարկված ինֆոգեն վտանգների բացահայտումը, հակաքարոզչության մշակումը և իրականացումը, ԶԼՄ-ների միջոցով սոցիալական դիրքորոշումների ձևավորման և փոփոխման միջոցների, ինչպես նաև զանգվածային հաղորդակցության միջոցների ազդեցության և դրա հնարավոր հետևանքների ուսումնասիրությունները: Այս առումով ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը ծրագրում է իրականացնել ազգային և տեղեկատվական-հոգեբանական անվտանգության տեսանկյունից Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրների համակողմանի համալիր հետազոտություններ և նպաստել Հայաստանի և հայ հասարակության տեղեկատվական-հոգեբանական անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Նպատակները եւ խնդիրները

«Ռազմավարական հետազոտությունների ԳՀ լաբորատորիայի» գործունեության առանցքային խնդիրներն են.

• Վերոնշյալ ուղղություններով գիտահետազոտական ուսումնասիրությունների իրականացումը,
• Ինֆոգեն վտանգների բացահայտմանն ուղղված գիտական մեթոդոլոգիայի մշակումը և կիրառումը տեղեկատվական տիրույթում,
• Ազգային անվտանգության տեսակետից արատավոր դիրքորոշումների ձևավորման, տարածման ճանապարհների ուսումնասիրումը և հակազդման մեխանիզմների մշակումը,
• Հայկական ԶԼՄ-ների բովանդակային քաղաքականության, դրա դրսևորումների և հասարակության վրա ունեցած հետևանքների գիտական հետազոտումը,
• Լրատվամիջոցների ազդեցությամբ սոցիալական դիրքորոշումների ձևավորման մեխանիզմների և փոփոխման հնարավորությունների և ուղիների ուսումնասիրումը,
• Կատարված հետազոտությունների շրջանակներում համագործակցության հաստատումը ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ համապատասխան պետական կառույցների հետ (նաև Արցախում)` հետազոտությունների ընթացքում ստացված արդյունքները լայնորեն կիրառելի դարձնելու նպատակով,

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Ալվինա Սամվելի Աղաբաբյան

Լաբորատորիայի աշխատակիցներ`

Վահրամ Գևորգի Միրաքյան, ավագ գիտ. աշխատող,

Էդգար Արմենի Էլբակյան, լաբորանտ,

Սիրանուշ Սերոժի Մելիքյան, լաբորանտ