«ԱՐՄՍԵՍԸ» կստանա դրամաշնորհ

ՀՀ Նախագահի աշխYouth_Foundation_of_Armeniaատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 24-ի նիստում որոշվել է այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնց հետ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կկնքի դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր։

Դրամաշնորհային մրցույթը հայտարարվել էր սույն թվականի հունիսի 1-ին։ Գործում էին 9 անվանակարգեր՝ «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ», «Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական», «Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում», «Ցեղասպանություն և մշակույթ», «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում», «Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում», «Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ», «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում», «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում»։

Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորման անվանակարգում դրամաշնորհի շահառու է ճանաչվել նաև ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գործընկեր կազմակերպություն «ԱՐՄՍԵՍ» գիտակրթական կենտրոն ՀԿ-ն։ Ծրագրի հիմնական առանցքը կազմում է 2014-2015 թթ․ հայ-ադրբեջանական պատերազմական գործողությունների մասին նկարագրողական և վերլուծական գրքի հրատարակումը։ Դրանից զատ՝ նախատեսված է նաև հասարակական այլազան միջոցառումներ՝ հանդիպումներ, հանրային դասախոսություններ, ներկայացումներ, որոնց միջոցով հանրության տարբեր խմբերին կներկայացվի գրքի հիմնական բովանդակությունը, մեր զոհված զինվորների սխրանքը և կպարզաբանվի հայ-ադրբեջանական հակամարտության ներկա տրամաբանությունը։

Սույն ծրագրի իրականացման ընթացքին կարող եք տեղեկանալ ինչպես ՌՀԿ նորությունների միջոցով, այնպես էլ հետևելով «ԱՐՄՍԵՍԻ» ֆեյսբուքյան էջին։