Օգոստոսի 15-ին ՀՀ հյուսիս-արևելյան սահմանում հայրենասիրության դաս էր.սահմանապահ Մեհրաբի զորամասը տոնում էր կազմավորման 15-ամյակը:

Ով կամեն11866419_814816228633856_5526618767379314551_nում է զորավոր տեսնել իր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ իր ընտանիքը պիտի խնամի: Մուրացանի այս խոսքերը կարդալուց հետո մեր ուշադրությունը սևեռվում է հյուսիս-արևելյան սահմանի վրա, որի պարտիզանները խնամքով ու հոգատարությամբ պահում են իրենց տունն ու ընտանիքը: Յուրօրինակ ընտանեկան մթնոլորտ է տիրում Տավուշի մարզի Մեհրաբի զորամասում:

2000 թ. օգոստոսի 16-ին ՊՆ N հրամանով 535 առանձին մոտոհրաձգային բրիգադը կազմալուծվում է, որի բազայի վրա ստեղծվում են 535 առանձին մոտոհրաձգային գունդն 540 առանձին հրաձգային գունդը: Գնդի տարեկան տոնը նշվում է հենց այդ օրը՝ օգոստոսի 16-ին:

2001թ. փետրվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանով գունդն արժանացել է մարտական դրոշի, որպես պատվի, արիության և փառքի խորհրդանիշ:

Մեհրաբի զորամասը համարվում է մարտական հերթապահություն իրականացնող առաջին կարգի գունդ, գտնվում է մշտական մարտական պատրաստականության վիճակում, աչքի է ընկնում օպերատիվությամբ ու աչալրջությամբ, զբաղվում մարտական պատրաստության ուսուցման ամենօրյա գործունեությամբ: Գունդը բարձր պատասխանատվությամբ և ամենայն մանրախնդրությամբ իր վրա կրում է մի շարք կարևոր առաքելություններ, այն է. անառիկ պահել ՀՀ հյուսիս-արևելյան դարպասները, ապահովել սահմանամերձ համայնքների բնակչությաբ խաղաղ կենսագործունեությունը, մշտապես պատրաստ լինել հակառակորդի ցանկացած ոտնձգությաննն արժանի հակահարված տալուն:

Գնդում բարձր հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում ինչպես Մեծ հայրենականի այնպես էլ Արցախյան պատերազմի վետերանների ու զինվորների միջև:

Զորամասում բարձր հիմքերի վրա է դրված զինծառայողների հոգևոր դաստիարակությունը: Զորամասն այն բացառիկներից է, որն ունի Սուրբ Սարգիս զորավարի անունով եկեղեցի, որտեղ պարբերաբար մատուցվում է պատարագ:

2015թ. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանդիսանալով Սուրբ Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավոր, սուրբ խաչը բերել է զորամաս և մարտական դիրքեր:

11825648_814816275300518_8670147674704171999_nԶորամասում ծառայում է պատասխանատվության բարձր մակարդակ ունեցող հրամանատարական կազմ: Զորամասի ներկայիս հրամանատարն է գնդապետ Սամվել Մինասյանը:

Զորամասում կա մի ոգի, որը թերևս բացակայում է այլ զորամասերում, դա սահմանապահի ոգին է, այստեղ ամեն մի զինվոր մի անառիկ բերդ է, ամեն մի զինվոր ամբողջ հայրենիք: Եվ այստեղ տեղին է հիշել Նժդեհի խոսքերը. Անկախ հայրենիք ունենալը իրավունք լինելուց զատ նաև պարտականություն է: Մեր զինվորները անձնվեր կրում են իրենց պարտականությունն ի հանդեպ Հայաստան և հայ ազգ:

Սիրանուշ Մելիքյան