Գլխավոր » [:hy]Թուրքիայի ԵՄ անդամակցության խնդիրը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման տեսանկյունի[:]

[:hy]Թուրքիայի ԵՄ անդամակցության խնդիրը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման տեսանկյունի[:]

[:hy]

Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը խոչընդետող գործոնները քննարկելուց հետո կանգ ենք առնում նաև մի կարևոր հարցի վրա.Հայոց ցեղասպանություն:

Հնարավո՞ր է, որ մի օր էլ եվրոպական ղեկավարները առաջ քաշեն Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, երբ զինանոցում այլևս փաստարկ չլինի:eu-and-turkey

Դեռևս 2003-2004 թթ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշում էր, որ Հայաստանը աջակցում է Թուրքիայի եվրոանդամակցության գործընթացին, քանի որ Հայաստանի համար ցանկալի է ունենալ այնպիսի հարևան երկիր, որը դավանում է եվրոպական արժեքներ ու սկզբունքներ։ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն ուներ նաև առավել հեռուն գնացող հաշվարկներ: Կար վստահություն, որ Թուրքիան կարող է դառնալ ԵՄ-ի լիիրավ անդամ միայն այն դեպքում, եթե բավարեր Կոպենհագենյան չափորոշիչները, եթե իրականացներ անդամակցության համար պարտադիր մի շարք լուրջ ու համակարգային բարեփոխումներ, որից հետո Թուրքիայում կփոխվեր ժողովրդավարության, մարդու իրավունքների վիճակը, Թուրքիան կճանաչեր Ցեղասպանությունը, կբացեր Հայաստանի հետ սահմանը և առավելապես կգործեր ԵՄ-ի արտաքին քաղաքականության ուղեծիրի մեջ։ Թուրքիայի ներսում քաղաքական համակարգի առողջացման տարրերին զուգահեռ, ավելանում է աշխարհին ավելի քաղաքակիրթ ներկայանալու և Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացներին ավելի բաց նայելու հնարավորությունները:

Հետազոտության կարևորագույն մաս կազմեցին կատարված մի քանի հարցումները հիմնականում մասնագիտական և ոչ մասնագիտական: Մասնագիտական շրջանակների (այսինքն հումանիտար ոլորտի մասնագետներ ՝ քաղաքագետներ, իրավաբաններ, պատմաբաններ և այլն) դիրքորոշումներն ակնհայտորեն տարբերվում էր մասնագիտական գիտելիքներ չունեցողների դատողություններից: Ստորև ներկայացնենք մի քանի կարծիքներ:

Քաղաքագետ-«Թուրքիան ԵՄ մտնելով ավելի կանխատեսելի կդառնա, քանի որ կգործի վերջինիս կանոններով, բացի այդ կունենանք ավելի զարգացած և քաղաքակիթր հարևան, ասենք բերենք փոքր օրինակ, բայց միգուցե Թուրքիայի Եմ անդամ լինելու փաստը սաստի նրան, որ հայոց պատմական հայրենիքն իրենցը չհամարեն, կամ էլ չոչնչացնեն տարածքում մնացած հայակական նյութական մշակույթը: Սակայն այս ամենի հետ մեկտեղ Թուրքիան ավելի լայն հնարավորություն կունենա միջազգային ատյաններում հանդես գալ, և Հայոց ցեղասպանությունը ժխտող բանարևեր առաջադրել»:

Իրավաբան-«Թուրքիայի անհնար անդամակցությունը ԵՄ-ին իրականություն դառնալուց հետո կարծում եմ ոչինչ չի փոխվի Հայաստանի հետ հարաբերություններում: Միևնույն է իր դիրքորոշումները Հայաստանի հետ կապված հարցերում մնալու է նույնը:»

Պատմաբան-«Ես այդպես էլ երբեք չեմ հավատա, որ Թուրքիան երբևէ կմտնի ԵՄ: ԵՄ արժեհամակարգին և չափանիշներին Թուրքիան չի համապատասխանում, և դժվար էլ թե երբևէ համապատասխանի: Ես կասկածի տակ եմ դնում մեզ վրա անդրադառնալու փաստը»:

Այսպես տեսակետներում ընդհանրություններն այնքան էլ շատ չեն, պարզապես վստահություն կա, որ մտնելով Եվրոպական կառույցի ծիրի մեջ Թուրքիան ավելի կանխատեսելի հարևան կլինի, և բացի այդ կմեծանա պետության պատասխանատվությունը, ինչի կարիքը մենք ունենք ևս: Հարց է, թե եվրոպական այդ ճանապարհն ու դռները կփոխեն մեր դարավոր թշնամուն թե ոչ: Շատերի մոտ է բացակայում վստահությունը ենգամ ԵՄ-ին: Կարծում են, որ անգամ ԵՄ-ի նման զարգացած քաղաքատնտեսական միությունը չափանիշ չէ Թուրքիա կոչված պետության համար:

Սիրանուշ Մելիքյան

[:]