Աշխատության մեջ պատմագիտական հետազոտությունների, արխիվային հարուստ նյութերի, մամուլի և այլ փաստական տվյալների հիման վրա լուսաբանվում է հայոց նորագույն պատմության ամենաարդիական ու կարևոր իրադարձություններից մեկի՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի, ինչպես նաև հայկական երկրորդ պետականության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և պետական շինարարության պատմությունը։
Աշխատանքում զետեղված նյութը և դրա հիման վրա արված եզրակացությունները կարող են օգտագործվել Արցախի պատմությանը նվիրված հատուկ դասընթացներում, ուսումնական ձեռնակրկներում և հայ ժողովրդի պատմությամբ զբաղվող մասնագետների կողմից։
[:]