Գլխավոր » [:hy]Հայոց ցեղասպանության անդրադարձները հայ մատենագրության մեջ[:]

[:hy]Հայոց ցեղասպանության անդրադարձները հայ մատենագրության մեջ[:]

[:hy]

d5b4d5a1d5bfd5a5d5b6d5a1d5a3d680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b620-րդ դարի առաջին երկու տասնամյակներին հայ հասարակական մտքի բոլոր ակնառու ներկայացուցիչները հանգել են այն ճշմարիտ գաղափարին, որ անցյալը պետք է նպաստի հասկանալու ժողովրդի ներկան, նրա կարիքներն ու խնդիրները, և՝ ընդհակառակը, հանուն ներկայի ճիշտ գործելակերպի մշակման հարկավոր է անաչառ գնահատել պատմական անցուդարձերը, դեպքերն ու երևույթները։ Հենց այդ նպատակն է հետապնդում արևմտահայերի ցեղասպանության թեմայի ուսումնասիրությունը հայ մատենագրության մեջ: Ի վերջո ով պատմություն ունի չի կարող հետ չնայել, ասվածն ավելի է վերաիմաստավորվում, երբ խոսում ենք հայ էթնոսի անցած ուղու մասին:

Մինչ անդրադառնալը բուն թեմային, նախ նշենք, որ մատենագրությունը հայկական տերմին է որպես այդպիսին, և ընդհանուր առմամբ համապատասխանում է գրականություն բառին:

Հայ հին հեղինակները մատենագրություն տերմինը գործածել են հիմնականում հայկական, քաղդեական, հունական, ասորական և այլ մատենագրությունների համար, իսկ հետագայում նկատի են ունեցել գլխավորապես հայ հին ու միջնադարյան գրականությունը, հիմնականում ընդգըրկելով մինչև 18-րդ դ. ստեղծված մատենագրության բոլոր տեսակները՝  պատմագրության, աշխարհագրություն, փիլիսոփայություն, իրավունք, քերականություն, ուղեգրություն, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագնացություն տոմարագիտություն, ալքիմիա գեղարվեստական գրականություն և այլն։ Մատենագրական հուշարձանների շարքն են դասվում նաև երկօրների, քաղաքների, բույսերի, կենդանիների, թանկագին քարերի, չափ ու կշռի, պետական ու եկեղեցական գործիչների անուններ ու նրանց մասին տվյալներ պարունակող գրավոր նյութերը։

Հայկական հարցի և հայերի ցեղասպանության բազմապլան խնդիրների ուսումնասիրությամբ առաջացել է մեծաքանակ պատմական գրականություն՝ աշխատություններ, փաստաթղթերի ու վավերագրերի ժողովածուներ, հուշագրությունների և այլն հրապարակումներ։ Խնդիրը ուսումնասիրել և ուսումնասիրում են ոչ միայն հայ պատմաբանները, այլև օտարները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական ու մերձավորարլևելյան երկրների գիտնականները։ Իրադարձությունների իր տեսակետն է առաջ քաշում նաև թուրքական պատմագրությունը, որը ձգտում է ամեն կերպ արդարացնել Թուրքիայի ղեկավար շրջանների հանցավոր գործողությունները, նրանց հակահայկական քաղաքականությունը։ 19-րդ դարիՍտեղծված գրականությունը տարբերվում է ոչ միայն ժամանակի առումով, այլև մեթոդաբանական մոտեցումներով, պատմական նյութի քննության հավաստիության և օբյեկտիվության աստիճանով, ինչը պայմանավորված է ինչպես հետագոտողների տարբեր մեթոդաբանական դպրոցների պատկանելությամբ, այնպես էլ այլ խնդիրներով (գիտական կամ քաղաքական իրադրությունից ելնելով), որոնք դրել են տարբեր երկրների հեղինակները։ Հետաքրքրությունը խնդրի նկատմամբ չի թուլանում, ընդհակառակը, շատ երկրներում ստեղծվող պատմական գրականությունը վկայում է, որ հայկական հարցը և հայերի ցեղասպանության խնդիրը մնում են միջազգային պատմագրության, հետևաբար և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

1890-1900-ական թթ.  վարչական ու իրավական սահմանափակումներից սուլթան Աբդուլ Համիդը անցնում է բացահայտ հարձակման։ 1894-96-ին թուրքական սատրապները ջարդեր են կազմակերպում Հայաստանի գրեթե բոլոր գավառներում՝  ՍասունումԷրզրումումՏրապիզոնումՄարաշումՍեբաստիայումԵրզնկայումՎանումԲաղեշումԽարբերդում և այլուր, որոնց զոհ են դառնում ավելի քան 300 հազար հայեր։

Նոր շրջան է թևակոխում ազգային-ազատագրական շարժումը։ Ձևավորվում են ազգային-հեղափոխական կուսակցություններ, որոնք Թուրքիայի տիրապետությունից արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը հռչակում են որպես ազգային ծրագիր։ Հայոց լեռնաշխարհում հայտնվում է ֆիդային ժողովդական վրիժառուն, որը անձնազոհության ու հերոսության սխրանքի անկրկնելի դըրվագներ է հյուսում մարդկության բարոյականության պատմության մեջ։ Այս իրադարձությունները որոշակի ուղղություն են տալիս ազգային գազափարաբանությանը. մամուլը և գրականությունը հագենում են թուրքական բռնությունների մերկացման, հայոց դիմադրական շարժման վավերագրական ու գեղարվեստական պատկերներով, գրականության մեջ (Լևոն Շանթ. Երվանդ Օտյան, Ավետիս Ահարոնյան) հայտնվում է հայ հեղափոխականի կերպարը, ֆիդային մի ուրույն երանգ է մտցնում հայ երգի և բանաստեղծության մեջ (Ավետիք Իսահակյան, Սիամանթո), պոեզիայում հնչում են ռոմանտիկական իղձերի փլուզման և ազգային վշտի արձագանքները (Հ. Թումանյան, Հ. Հովհաննիսյան)։

Հայ ազգային-ազատագրական պայքարին սթափ և հավասարակշռված գնահատական է տվել Արշակ Չոպանյանը (1872-1954) իր աշխատություններում։ Նա գտնում էր, որ ճիշտ չեն «հայ պոլիտիկոսները», որոնք «կը նախընտրեին թուրքը ռուսէն», որը Արևելյան Հայաստանի փոքրիկ մի տարածքում արդեն հավաստել էր «ապահովություն պատվո, կենաց և ինչից», ու մերժում էր բոլոր նրանց, ովքեր կցանկանային ինչ-որ ինքնավարություն ունենալ «շնորհիվ Անգլո և մինչև իսկ հավանությամբ թուրքին»։ Չոպանյանը հաստատ համոզված էր, որ հայերի ֆիզիկական ոչնչացումը Օսմանյան Թուրքիայի կառավարողների անշեղ ծրագիրն է, որի գործադրությունը պարզապես կախված է ժամանակից, ռեգիոնալ և միջազգային նպաստավոր պայմաններից։ Միաժամանակ նա ճիշտ չէր համարում այն կարծիքը, թե իբր թուրքերի կողմից այդ ծրագրի արագացմանը նպաստեց որոշ հայ տարրերի (կամավորներ, կուսակցություններ) արկածախնդրական գործելակերպը։  90-ական թվականներին Չոպանյանը արևմտահայ իրականության մեջ առաջիններից էր, ով ամուր կանգնեց ռուսական կողմնորոշման դիրքերի վրա։ «Ռուսիա և հայերը», «Հայաստանը թուրք լուծին տակ» և այլն ուսումնասիրություններում նա հայ ժողովրդի ազգային ազատագրության վճռորոշ դերը վերապահում էր Ռուսաստանին, որին դիտում էր որպես դրական և բնական դաշնակցի, և որի արտաքին քաղաքական շահերը հաճախ համընկել են հայերի ակնկալություններին։ Նա դատապարտում էր անտարբեր դիտորդի ղերում հանդես եկող եվրոպական դիվանագիտությունը։ Առաջին աշխարհամարտի նախօրեին Չոպանյանը հորդորում էր հայերին չեզոքության, իսկ եթե պատերազմի ընթացքում Ռուսաստանում կատարվեր բարեշրջություն և ցարականին փոխարինելու գար «ազատական Ռուսաստանը», այնժամ հայերը պետք է օգնեին նոր Ռուսաստանին, քանզի ղրանով նպաստած կլինեին բռնության նահանջին, իսկ բռնության շղթաները թոթափած Ռուսաստանում «որքան ալ մեզի համար հատուկ տուն մը շինելու հույսը գոյություն չունենա, գեթ մեծ, առողջ և հզոր տան մը մեջ ապահով ու հանգիստ սենյակ մը ունեցած կըլլանք մեր գոյությունը պատսպարելու և զարգացնելու համար»։

Եղիշե քահանա Գեղամյանը (1840-1920) իր մի շարք աշխատություններում («Պատմական քաղվածքներ», 1909, «Պատմության դասերը», 1915, «Հայ ազատագրական շարժումները ԺԹ դարում», 1915 և այլն) հակակրանքով է խոսել «համազգային ոգու զորության վրա» երկաթին գերապատվություն տվող Րաֆֆու և Մ. Խրիմյանի «ինքնահնար գյուտի» մասին, որովհետև նրանք «հասուն գիտակցության զորությունն արհամարհելով՝ միայն երկաթի մեջ որոնեցին հայ ժողովրդի ազատագրությունը, որը մեծ մոլորություն էր՝ իր մեծ ու չարաչար հետևանքներով»։ Ըստ Գեղամյանի՝ իսլամական աշխարհում հայերի անդորրը խանգարել են հատկապես նրանց ռուսական կողմնորոշումը և Ռուսաստանի արևելյան քաղաքականությունը։

Հայերի ռուսական կողմնորոշումը և նրա հետևանքները նույն դիրքերից է քննել Սեդրակ Ավագյանը։ 1915 թվականին լույս տեսած «Ազատ Հայաստան Ռուսաստանի հովանավորության տակ» աշխատության մեջ, հանդուրժող չափավորությամբ քննադատելով ցարիզմի ազգային, կրոնական քաղաքականությունը, նա այդ քննադատության անվան տակ սևացրել է հայ ազատագրական շարժումները։ Ռուս-թուրքական զինաբախումների ժամանակ հայերը «կուրորեն օգնել և աջակցել են» ռուսներին։ «Ահա թե ինչու, գրել է նա Մեծ եղեռնի նախօրեին, տասնյակ տարիներ տաճիկը մեզ հալածում, կոտորում ու բնաջինջ է ուզում անել մեր հարազատ երկրում»։ Այս տեսակետը, սակայն, լայն տարածում չի գտել հայ մտավորականության շրջաններում։

20-րդ դարի առաջին երկու տասնամյակին հայ հասարակական մտքի բոլոր ակնառու ներկայացուցիչները հանգել են այն ճշմարիտ գաղափարին, որ անցյալը պետք է նպաստի հասկանալու ժողովրդի ներկան, նրա կարիքներն ու խնդիրները, և՝ ընդհակառակը, հանուն ներկայի ճիշտ գործելակերպի մշակման հարկավոր է անաչառ գնահատել պատմական անցուդարձերը, դեպքերն ու երևույթները։ Այս ելակետից են գնահատել հայ ժողովրդի քաղաքական կողմնորոշումը իրենց աշխատություններում Հ. Առաքելյանը «Թիֆլիսից-Դիլման։ Տանջված Հայաստան, ուղևորություն թուրքաց Հայաստանում» (1915), Հ. Աճառյանը «Տաճկահայոց հարցի պատմությունը (սկզբից մինչև 1915 թ.)» (1915), Մ. Սեմերճյանը (Զեյթունցի) «Զեյթունի անցյալեն ու ներկայեն» (հ. 1-2, 1902), Ա. Անտոնյանը «Այն սև օրերուն…» (1915), Ատոմը «Բարենորոգումներու հարցը» (1914), Վ. Ավանեսյանը «Հայ փախստականներին» (1919), Ատրպետը «Ճիվաղը, Քյոռ Հյուսեին փաշա քյուրդը անսահման իշխան. Թրքահայերի ներկա վիճակը» (1911), Բաբկեն Վարդապետը «Հայկական հարցը և Պողոս Նուբար փաշան» (1914), «Բարենորոգումները Հայաստանում. 1912 թ. նոյեմբերի 12-ից մինչև 10 մայիսի 1914 թ. ժողովածու դիպլոմատիքական դոկումենտների» (1915), Սմբատ Բյուրատը «Արևելյան խնդիր և հայկական հարց, պատմական ուսումնասիրություն» (1919), «Արյունի ձորր» (1919), «Արյունի ճամբուն վրա» (1911), Գ. Գապպենջյանը «Դրվագներ Եդեսիո արյունոտ ջարդերին» (1909), Հ. Թերզյանը «Կիլիկիո աղետը. Ականատեսի նկարագրություններ, վավերաթղթեր, պաշտոնական տեղեկագրեր, թղթակցություններ, վիճակագրություններ, ամենեն կարևոր պատկերներով» (1912), Ե. Թոփչյանը «Երիտասարդ Թուրքիան և հայերը» (հ. 1, 1909), «Հարստահարությունները Տաճկահայաստանում. դիվան հայոց պատմության» (գիրք ԺԳ, 1915), «Հիշատակագիր Վանա ինքնապաշտպանության դեպքերուն (1915 թ. ապրիլ-մայիս)» (1919), Ա. Հովհաննիսյանը «Գորդյան հանգույցը (թրքահայոց հարցի վերջին շրջանը)» (1907), Վահան Միրագենցը «Հայկական ջարդերու փաստաթղթերը» (հ. 1, 1920), Թ. Մկրտչյանը «Ոճրապատում», (պր. 1, 1917), «Տիգրանակերտի նահանգին ջարդերը և քյուրտերու գազանությունները (ականատեսի պատմությունը)» (1919), Մուշեղ արքեպիսկոպոսը «Հայկական մղձավանջը. քննական վերլուծումներ» (1916), Լ. Շաթրյանը «Հայկական ջարդերը և թուրք վարիչները», (1919), Ս. Պարթևյանը «Կիլիկյան արհավիրքը» (1910), «Տեղեկագիրք Ա. Թուրքահայ աղետը, պատմական փաստաթղթեր» (1919), Եղիշե Տեր-Պետրոսյանը «Տարոնո ինքնապաշտպանությունն ու ջարդը» (1920) և այլն։ Հավաքելով փաստական ու վավերական նշանակալի նյութ՝ հայ պատմագրությունը փորձեց իմաստավորել ու ընդհանրացնել այն, առաջ քաշեց տարբեր հայեցակետեր ու մոտեցումներ, որոնք արտահայտում էին 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ հասարակական-քաղաքական մտքի որոշակի հոսանքների շահերը։ Շատ աշխատություններ հիմք դրեցին հիմնահարցի գիտական ուսումնասիրման և ունեն մշտամնա արժեք։

Հայկական հարցի դիվանագիտական պատմությունն առավել ամբողջական ուսումնասիրել է Ջոն Կիրակոսյանը (1929-1985) «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանի 19-րդ դարի 70-ական թվականներին» (1978), «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը 19-րդ դարի 80-ական թվականներին» (1980), «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» (1982-1983) աշխատություններում խոր վերլուծությամբ բացահայտել է հակասությունների մեջ միասնական և միասնության մեջ խիստ հակասական եվրոպական մեծ տերությունների դիվանագիտական ողջ անբարոյությունը, ցույց տվել, որ երբևէ ոչ մի ազատագրական շարժման ավելի մեծ դաժանությամբ չեն դավաճանել և որպես գոհ թողել բռնությանը, որքան հայկական շարժմանը։ Եվրոպայից ակնկալվող օգնության փոխարեն հայերը հանդիպեցին բոլոր մեծ տերությունների ակնհայտ անբարյացակամությանը և հայկական հարցի «խաղաղ» զարգացման ժամանակաշրջանում, և ցեղասպանությանն անմիջապես նախորդող ու հաջորդող տարիներին, և այժմ, երբ թուրքական պատմագրությունը կեղծում է կատարված վայրագությունների իրողությունը։ Հայ ժողովրդի ապրած ողբերգությունը 1915-1916 թվականներին Ջ. Կիրակոսյանը տվել է «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» (1965) մենագրության մեջ։

Հայոց եղեռնապատումի սարսուռներով է թաթախված Ավետիս Ահարոնյանի (1866-1948) գեղարվեստական աշխարհը։ Ահարոնյանն իր «Պուտ մը կաթ», «Փշուր մը խաց», «Բաշոն». «Բախտի խաղեր», «Խավարես լուսին», «Դարավոր կաղնին», «Մայրեր» պատկերներում, «Սև օրեր», «Ռաշիդը», «Մրրկի սաբրը», «Կյանքի դասը», «Կույրերը» վիպակներում ներկայացնում է ոչ այնքան թուրք բարբարոսությունների առարկայական գործողությունը, որքան նրանց զոհերի տառապանքն ու ցավը, կորստի մորմոքը, կործանման սարսափի աղեկտուր ճիչը։ Ահարոնյանի պատկերները համաշխարհային գրականություն են բերում միանգամայն անկըրկնելի աշխարհ՝ հայկական իրականությունը, հայոց ճակատագիրը քաղաքակրթության ու բարբարոսության բախման ողբերգական հանգույցում և որպես այդպիսին բացառիկ արժեք են ներկայացնում չարիքի ֆենոմենի, Էթնիկ, գենի մարդաբանական կենսահոգեբ. իմացության տեսակետից։

Հայրենի Ակնից եկող չարագուշակ լուրերի «զարհուրանքով» ձևավորվեցին Սիամանթոյի (Ատոմ Յարճանյան, բանաստեղծական մտապատկերները։ Մղձավանջային տեսիլներում հառնում է հոշոտված ծննդավայրը և զարհուրելի ճիչը փոխակերպում բանաստեղծության՝

1950-ական թվականների վերջին Պարույր Սևակը (Ղազարյան Պ. Ռ., 1934-1971) գրեց «Անլռելի զանգակատուն» պոեմը (1959), որտեղ արտացոլված է հայ մեծ երաժիշտ Կոմիտասի կյանքի պատմությունը։ Դա սովորական կենսագրական պոեմ չէ. Կոմիտասի կյանքի գլխավոր իրադարձությունները տրված են ընդհանրացված։ Կոմիտասի կյանքն իր ժողովրդի ճակատագրի ամենաբնորոշ արտահայտություններից է, որը բանաստեղծին հնարավորություն է տվել խորհրդային իրականության մեջ առաջին անգամ ամբողջ ձայնով խոսել հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի, խորհրդածել նրա անցյալի, ներկայի, ապագայի, ժողովրդի ու ամբողջ մարդկության բարոյական արժեքների մասին։ Հայ ժողովրդի նկատմամբ գործած պատմական անարդարության թեման դառնում է պոեմի գլխավոր մոտիվներից, բայց դա չի խլացնում ոչ ժողովրդի հոգևոր ուժերի թեման (ըստ պոեմի Կոմիտասի ստեղծագործությունն արդեն այդ ուժերի բարձրագույն դրսևորումներից է), ոչ էլ պոեմի պատմական լավատեսությունը։

Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության բազմապլան խնդիրների ուսումնասիրությամբ առաջացել է մեծաքանակ պատմական գրականություն՝ աշխատություններ, փաստաթղթերի ու վավերագրերի ժողովածուներ, հուշագրությունների և այլն հրապարակումներ։ Խնդիրը ուսումնասիրել և ուսումնասիրում են ոչ միայն հայ պատմաբանները, այլև օտարները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական ու մերձավորարլևելյան երկրների գիտնականները։ Իրադարձությունների իր տեսակետն է առաջ քաշում նաև թուրքական պատմագրությունը, որը ձգտում է ամեն կերպ արդարացնել Թուրքիայի ղեկավար շրջանների հանցավոր գործողությունները, նրանց հակահայկական քաղաքականությունը։ Ստեղծված գրականությունը տարբերվում է ոչ միայն ժամանակի առումով, այլև մեթոդաբանական մոտեցումներով, պատմական նյութի քննության հավաստիության և օբյեկտիվության աստիճանով, ինչը պայմանավորված է ինչպես հետագոտողների տարբեր մեթոդաբանական դպրոցների պատկանելությամբ, այնպես էլ այլ խնդիրներով (գիտական կամ քաղաքական իրադրությունից ելնելով), որոնք դրել են տարբեր երկրների հեղինակները։ Հետաքրքրությունը խնդրի նկատմամբ չի թուլանում, ընդհակառակը, շատ երկրներում ստեղծվող պատմական գրականությունը վկայում է, որ հայկական հարցը և հայերի ցեղասպանության խնդիրը մնում են միջազգային պատմագրության, հետևաբար և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

 

Սիրանուշ Մելիքյան

[:]