Գլխավոր » [:hy]Նշանավոր մարդիկ հայոց ցեղասպանության մասին[:]

[:hy]Նշանավոր մարդիկ հայոց ցեղասպանության մասին[:]

[:hy]

 «Ինչ էլ որ ասdownloadեն թուրքերի պաշտպանները, ինչպես էլ որ վկայակոչեն «պետական անհրաժեշտության» փաստարկները, ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային ջարդերը, ամբողջ նահանգների ամայացումը, գյուղերի ու քաղաքների տեղահանվող բնակչությանը սովամահության դատապարտելը և այլն: Վալերի Բրյուսով.
«Հարց է առաջանում, թե ինչպե՞ս հաջողվեց այդքան կարճ ժամանակամիջոցում բնաջնջել մեկ միլիոն մարդ: Դա հնարավոր եղավ ամենաբարբարոս մեթոդների շնորհիվ, ինչն ապացուցված է նաև Ստամբուլի զինվորական ատյանի նյութերով, որը դատել էր Թալեաթ փաշային և նրա զինակիցներին …»: Յոհաննես Լեփսիուս
Արեվմտահայերի բռնագաղթը այլ բան չէր քան քողարկված սպանդ: …Չկա աշխարհում որեվէ լեզու այնքան հարուստ և այնքան գունեղ, որով հնարավոր լիներ նկարագրել նման սարսափները: ԺԱԿ ԴԸ ՄՈՐԳԱՆ — ֆրանսիացի գիտնական, 

Ո՞վ կարող է նկարագրել այն զգացումները որոնք ճմլում են ականտեսի սիրտը, երբ նա խորհում է այս դժբապտ և հերոսական ԱԶԳի մասին, որն աշխարհը զարմացրել է իր խիզախությամբ և անվեհերությամբ, երբ դեռ երեկ Օսմանյան կայսրության ազգերից առավել կենսունակ ու առաջավորն էր, որն այսօր դառնում է սոսկ անցյալի հուշ:
ՖԱՅԵՋ ԷԼ ՀՈՒՍԵՅՆ, 1917թ.:

Աքսորելը նույն չափ ծանր է, ինչպես և մասսայաբար ոչնչացնելը և զարմանալի չէ, որ հայերը վերջիվերջո հույսեր կսկսեն դիմադրավել: Նույնիսկ հաջողության հույսեր չունենալով, այն միջոցները, որոնցով կատարվում է տեղահանությունը վկայում են, որ կառավարությունը իսկապես նպատակ ունի ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅ ԱԶԳԻՆ՝ Թուրքական պետության մեջ:
ՀԱՆՍ ՎԱՆԳԵՆՀԱՅՄ — Գերմանիայի դեսպան Թուրքիայում, 1915թ.:

Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է՝ թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ:
Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնում:
ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ — ֆրանսիացի գրող, 1916թ.:

Բոլոր այդ չարագործությունները գործադրվել են հայերի նկատմամբ, թեև նրանց կողմից չի եղել ամենափոքր իսկ մարտահրավեր: Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէ թաքցնել իր հանցագործությունը՝ նախազգուշական միջոցների քողի տակ;
ԱՌՆՈԼԴ ԹՈՅՆԵՐ — անգլիացի պատմաբան, 1915թ

Հողը մեկ անգամ չէ, որ կարմիր է ներկվել հայերի արյամբ, բայց պատերազմը ահռելի չափեր հաղորդեղ կոտորածին: Եղեռնը իրագործվում էր որոշակի դրոշմակերպով՝ բնակչությունը քաղաքներից տարվում էր ամայի վայրեր, խուլ կիրճեր և այնտեղ կոտորվում էր կամ սովամահության մատնվում: Դա սպանդ էր, ժողովրդի աննախադեպ ջարդ:
ՎԱԼԵՐԻ ԴՈՐԴԼԵՎՍԿԻ — ռուս արվեստագետ, 1917թ.:

Սիրանուշ Մելիքյան

[:]