Գլխավոր » Քեմալական Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Ինյոնյուի երկու ճակատամարտերի միջև ընկած ժամանակահատվածում (1921 թ. Հունվար-մարտ)

Քեմալական Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Ինյոնյուի երկու ճակատամարտերի միջև ընկած ժամանակահատվածում (1921 թ. Հունվար-մարտ)

[:hy]Հոդվataturk-ve-ismet-inonu-3ածում անդրադարձ է կատարվում Ինյոնյուի երկու ճակատամարտերի միջև ընկած ժամանակահատվածում քեմալական կառավարության արտաքին քաղաքականությանը։ Վերհանվում է այն դրական ազդեցությունը, որ ռազմական հաղթանակներն ունեցել են դիվանագիտական բանակցությունների գործընթացի վրա։

Հոդվածում հիմնավորվում է 1920 թ․ նոյեմբերին Ալեքսանդրապոլ քաղաքի առումից հետո կնքված հայ-թուրքական պայմանագրի անիրավահավասարությունը, և փաստվում է, որ այն ունի բացառապես քաղաքական ազդեցության իմաստ։ Առաջ է քաշվում այն միտքը, որ Անկարայի կառավարության մասնակցությունը Լոնդոնի վեհաժողովին և Բեքիր Սամիի հակախորհրդային գործունեությունը օգտագործվեցին թուրքական կողմից՝ որպես Մոսկվայի վրա ազդեցության միջոց՝ Թուրքիայի համար շահավետ պայմաններով երկկողմ համաձայնագրի կնքումն արագացնելու նպատակով։

Հոդվածում եզրակացվում է, որ Բեքիր Սամին արևմտյան երկրների հետ պայմանագրեր նախաստորագրելով՝ նպատակ ուներ երկիրը հանել դիվանագիտական շրջափակումից, իսկ Մոսկվայի պայմանագիրն ուներ կենսականորեն կարևոր նշանակություն Հունաստանի դեմ պատերազմը շարունակելու առումով, և բնավ փոխշահավետ չէր։

Ներբեռնել ամբողջական հոդվածը։[:]