Գլխավոր » Ադրբեջանական մեդիաբովանդակության դեմ պայքարի երեք միջոց

Ադրբեջանական մեդիաբովանդակության դեմ պայքարի երեք միջոց

Հրանտ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գտնվելով բացահայտ հակամարտության մեջ հայկական պետությունների և սփյուռքի դեմ՝ Թուրքիան և Ադրբեջանը երբեք չեն թաքցրել, որ հայական գործոնի դեմ ուղղված իրենց քայլերը թշնամական հիմեր ունեն: Գլխավոր նպատակը մեկն է՝ հնարավորինս վնասել հայ հանրությանը, թուլացնել նրա դիմադրողականութունն ու կազմաքանդել աշպանական ենթակառուցվածքները:
Հրանտ Մելիք-Շահնազարյան

 
Վերջին շրջանում հայկական լրատվամիջոցներում գնալով ավելի հաճախ կարելի է նկատել ադրբեջանական մեդիակոնտենտ: Որո՞նք են պատճառները, որ ադրբեջնական մեդիակոնտենտը ներթափանցում է հայկական ԶԼՄ-ներ, ի՞նչ խնդիրների կարող է դա հանգեցնել, և ինչպե՞ս պետք է պայքարել դրա դեմ: Այս և այլ խնդիրների մասին զրուցել ենք քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

— Պարոն Մելիք-Շահնազարյան, արդյո՞ք հայկական լրատվամիջոցներում ադրբեջանական մեդիակոնտենտ կա:

— Որքան ուզեք, ֆիլտրեր չկան:

— Որքա՞ն ժամանակ է, որ հայկական լրատվամիջոցներում տեղ են գտնում ադրբեջանական ուղերձներն ու Ադրբեջանի մեդիաբովանդակությունը:

— Շատ վաղուցվա պատմություն է: Մենք ունեինք ժամանակ, երբ day.az-ը ամենընթերցվողն էր Հայաստանում: 2000-ականների սկզբին, երբ հայկական շատ քիչ լրատվամիջոցներ կային, day.az-ը մեծ մեդիա պորտալ էր՝ ֆորումներով, քննարկաման հարթակներով։ Եվ տեղեկատվություն սպառող ամբողջ հայությունն այդտեղ էր։ 2008 թ.-ից սկսած երկար տարիներ աշխատել ենք՝ դա մեր մամուլից հանելու համար: Կարող եմ ասել՝ բավականին լուծվեց այդ հարցը, որոշակիորեն մաքրվեց մեր մեդիա դաշտը։ Բայց այս պահին այդ ինստիտուտները չեն գործում, դարպասը բաց է, և ամեն ինչ մուտք է գործում ՀՀ լրատվամիջոցներ:

— Ձեր կարծիքով՝ որը՞ կամ որո՞նք են պատճառները, որ ադրբեջանական մեդիակոնտենտը ներթափանցում է հայկական ԶԼՄ-ներ:

— Վերջին շրջանում եթե ադրբեջանական մամուլում քննադատության խոսք կա՝ թե՜ Փաշինյանին ուղղված քննադատական խոսքերը, թե՜ նախկին իշխանություններին, մեր լրատվամիջոցները դրանք բերում են այստեղ և փորձում են որպես «լրացուցիչ» փաստարկ կիրառել միմյանց դեմ։ Այսինքն՝ բոլոր փաստարկները, որոնք կարող են օգտագործել միմյանց դեմ, անգամ եթե դրանք ադրբեջանական մամուլից են, բերում են այստեղ՝ մեր մեդիադաշտ։ Դա պատճառներից մեկն է, թե ինչու է ադրբեջանական կոնտենտը ներթափանցում հայկական մամուլ։

Երկրորդրդ պատճառը, կարծում եմ, այն է, որ զբաղված լինելով երկրի ներսում ներքաղաքական զարգացումներով՝ ուշադրություն չեն դարձնում տարածաշրջանային զարգացումներին, և հեշտ տեղեկատվական աղբյուրի միջոցով փորձում են այդ բլոկը ապահովել։ Իսկ Ադրբեջանում ճիշտ հակառակն է. այնտեղ ներքաղաքական թեմաները փակ են, սա իշխանության դիրքերից է, և հանրությանը լուրեր մատուցելու ձգտումների մեջ հաճախ զբաղեցնում են տարածաշրջանային հարցերով՝ Սիրիայում այս տեղի ունեցավ, Իրաքում՝ այն,և այդ լրահոսը ավելի շատ է, քան հայկականում: Մերոնք դա վերցնում են՝ մտածելով, որ դրանք անվտանգ նյութեր են. «Դե ինչ անենք, դա Իրաքին վերաբերող նյութ է, ի՞նչ տարբերություն՝ ադրբեջանական մամուլից կվերցնենք, թ՞ե Reuters-ից»։ Վերցնում են այն, ինչն ավելի հասնանելի է իրենց, և դրա հետ մեկտեղ կուլ են տալիս քարոզչական խայծերը։

Հաջորդը զուտ դիվանագիտական փոխհրաձգությունն է: Ինչոր մի հայտարարություն արեց ՀՀ արտգործնախարարը, կամ Ադրբեջանում ինչոր մի հայտարարություն արեցին, միանգամից մեր լրատվամիջոցնեը պատասխան են պահանջում հայկական պաշտոնական գերատեսչություններից։ Բայց լինում են դեպքեր, որ ադրբեջանցիների ասածն  ինքնին արդեն պատասխան է մեր արտգործնախարարությանը, բայց քանի որ մի լրագրողը միանգամից 10 խնդիրներով է զբաղվում, նա հաճախ լրահոսին ծանոթ չի լինում և պատասխան են պահանջում նրա համար, ինչն արդեն իսկ պատասխան է։ 

— Հիմնականում ի՞նչ մեդիա կոնտենտ է տեղ գտնում հայկական լրատվամիջոցներում:

— Հիմնականում նախագահի,  արտգործնախարարի և պաշտպանության նախարարության ռելիզներն են: Նպատակը դրանց հերքում տալն է կամ պատասխանելը: Բայց այստեղ բովանդակային մեջբերումները չափազանցված են, ու հաճախ հերքումը պակաս համոզիչ է, քան նյութի մեջ բերված իրենց դիրքորոշումը: 

Պարոն Մելիք-Շահնազարյան, իսկ ի՞նչ հետևանքների առաջ կարող ենք մենք կանգնել վերոնշյալ խնդիրների պատճառով: 

— Առաջին հերթին խուճապային տրամադրւթյունների տարածումն է: Ի՞նչ են անում Ադրբեջանցիները: Մեծ հաշվով մի բան՝ ամեն ձև ուզում են ցույց տալ, որ քանի դեռ չկա լուծված խնդիր, Հայաստանում մենք հանգիստ  չենք ապրելու, միշտ սահմանում լինելու են զորքեր, միշտ լինելու ենք շրջափակման մեջ: Ադրբեջանի տնտեսությունը այսքան զարգացավ, այս արեցին, այն արեցին: Եվ այս ամենը հայերը կարդում են: Սրանով նրանք կարողանում են խուճապային տրամադրություններ, անհեռանկարայնության զգացում ստեղծել: Այսինքն՝ մարդիկ մտածում են՝  իրոք, իրենք 8 միլիոն են, մենք՝ 3, իրենց բյուջեն այսքան է, այսքան զենք գնեցին, բա դրա դիմաց ի՞նչ ենք անելու, և դա տագնապ է առաջացնում:

Առաջին հերթին Հայաստանում ադրբեջանական
կոնտենտի վերահրապարակաման տոտալ վերափակումն է
և ընթերցողի համար այլընտրանքային տեղեկատվության
հնարավորություն ստեղծումը:

Երկրորդ հերթին՝ ունենալ մասնագետներ, որոնք
կարող են հայկական լսարանին տալ
համապատասխան տեղեկատվությունը:

Եվ երրորդ՝ այդ ամենն անել գրագետ և շատ:

Ի՞նչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի հայկական լրատվամիջոցները չտան, չտարածեն ադրբեջանական քարոզչական թեզերը, իրենց մեդիակոնտենտը:

-Առաջին հերթին Հայաստանում ադրբեջանական կոնտենտի վերահրապարակաման տոտալ վերափակումն է և ընթերցողի համար այլընտրանքային տեղեկատվության հնարավորություն ստեղծումը: Եթե ինչ-որ մեկը հետաքրքրված է տարածաշրջանային լուրերով, այդ թվում՝ Ադրբեջանում տեղի ունեցողի վերաբերյալ,  մասնագիտացված խումբը պետք է այդ տեղեկատվությունը մատուցի հայ ընթերցողին: Ոչ թե մեր լսարանն իմանա Ադրբեջանի մասին այն, ինչը որ Ադրբեջանի քարոզչությունն է տալիս, այլ այն, ինչ իրականությունն է, կամ, որ ավելի գերադասելի է, այն, ինչը պատրաստում է հայկական քարոզչությունը, որովհետև այս քարոզչության մեջ վատ բան չկա: Հանրությանը պետք է ոգևորել, պետք է լուծումներ ցույց տալ: Դրա համար առաջին հերթին պետք է արգելափակել ադրբեջանական կոնտենտի տարածումը: Երկրորդ հերթին՝ ունենալ մասնագետներ, որոնք կարող են հայկական լսարանին տալ համապատասխան տեղեկատվությունը: Եվ երրորդ՝ այդ ամենն անել գրագետ և շատ:

 

Արմանուշ Գևորգյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,

4-րդ կուրս