Գլխավոր » Հրադադարի 25 տարիները. բանակցություններ, ընթացք, դադար

Հրադադարի 25 տարիները. բանակցություններ, ընթացք, դադար

1Այս տարի մայիսին լրացավ Արցախի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և ՀՀ-ի միջև հրադադարի հաստատման 25 տարին: Սահմանագծում դադարեցին ակտիվ ռազմական գործողությունները, առաջին պլան մղվեցին խնդրի խաղաղ լուծմանն ուղղված բանակցությունները: Բանակցություններ, որոնց տեսանելի, շոշափելի արդյունքը, թերևս, այս տարիների ընթացքում ստատուս-քվոյի պահպանումն էր և սահմանին տիրող հարաբերական անդորրը:

Այս տարիների ընթասցքում Ադրբեջանը մշտապես և տարբեր հարթակներից հնչեցրել է արցախյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկության մասին և սադրանքների դիմել սահմանի ողջ երկայնքով՝ դիպուկահարներ, դիվերսիաներ և այլն: Եվ չնայած բոլոր նման դեպքերում Ադրբեջանը համարժեք պատասխան է ստացել մեր զինված ուժերի կողմից, այս տարիների ընթացքում ոչ միայն չի հրաժարվել ուղուց, այլև ամեն հաջորդ անգամ փորձել է էլ ավելի սրել իրավիճակը սահամանային գծում և մեր դեմ կիրառել էլ ավելի մեծ տրամաչափի զինատեսակներ:

Այս առոմով աննախընթաց էին 2014-2015 թթ., երբ Ադրբեջանը արցախա-ադրբեջանական սահմանագծում դիմեց ռազմական գործողությունների աննախադեպ սրացման և ծավալային մեծացման: Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիան հասավ իր գագաթնակետին 2016-ի ապրիլին: Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով: Ապրիլյան  ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասավ մոտ հարյուրի, մեր ԶՈւ-ի կողմից ադրբեջանական կողմին պատճառած կորուստները, ըստ տարբեր աղբյուրների, մի քանի անգամ ավելին էին:

2016 թ մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք են բերվում պայամնավորվածություններ 1994 թ. զինադադարի և 1995 թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրացման անհրաժեշտություն, դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակն ավելացնելու, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Փաստացի բանակցային գերծընթացը հայտնվել է փակուղու մեջ,- ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:— Տարիների ընթացքում քննարկվել են կարգավորման գրեթե բոլոր հնարավոր տարբերակները, և վերջին հաշվով տեսանք, որ կողմերը պատրաստ չեն ընդունել դրանցից որևէ մեկը: 2014 թ.ից սկսած, ըստ էության, բանակցային գործընթաց չկա: Դա տեղի ունեցավ այն բանից հետոերբ ճգնաժամի պատճառով Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը դադարեցին համագործակցել միմյանց հետ, Մինսկի խումբը դարձավ զուտ հանդիպումներ կազմակերպող մի ձևաչափ, որն ինքը միասնական մոտեցում չէր կարող մշակել: Եվ Ադրբեջանը, օգտվելով այդ առիթից, 2014 թ.ից սկսած հետզհետե իրավիճակ էր սրում սահմանում

Մենք ունեցանք օգոստոսյան իրադարձությունները, հետո խոցված ուղղաթիռը, հետո կամացկամաց լարումը 2016 թ.ին հանգեցրեց Ապրիլյան պատերազմին, որից հետո, ըստ էության, դադար է վերցվել, և բանակցային գործընթաց, որպես էդպիսին, չկա, այսինքն՝ չկան հստակ մշակված փաստաթղթեր, նոր մշակումներ չկան: Այն տարբերակները, որոնք ժամանակին քննարկվել են, դրանք հանգեցրին ապրիլյան պատերազմի, իսկ նոր տարբերակներ չի առաջարկվում միջնորդների կողմից, որովհետև նրանք ունեն աշխարհաքաղաքական տարաձայնություններ, չեն պատրաստվում խաղաղ կարգավորման: Ալիևի վարչակազմին ավելի ձեռնտու է ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն  իրավիճակը, որն իր համար նաև ներքաղաքական դիվիդենտների աղբյուր է: 

Ըստ քաղաքագետ էդգար Էլբակյանի՝ իմաստ չունի նոր բանակցություններից սպասել փոփոխություններ, որովհետև այնպիսի հակամարտութուն, ինչպիսին Ղարաբաղ-Ադրբեջանն է, չի կարող ունենալ լիարժեք լուծում: Սրա վերջնական լուծումներից մեկը պատերազմն է, կամ այնքան ժամանակ պետք է անցնի, որ պարտված կողմը սկսի համակերպվել իր պարտությանն ու առկա իրողություններին: Փոխզիջման տարբերակներ չկան. երկու կողմերն էլ ցանկանում են ամեն ինչ: Նրա կարծիքով՝ բոլորին գոհացնող բանակցություններ չեն կարող լինել: Բայց ամեն դեպքում բանակցությունները պետք են և պետք է բարձր մակարդակով անել:

2014 թ.ից սկսած, ըստ էության, բանակցային գործընթաց
 չկաԴա տեղի ունեցավ այն բանից հետո,  երբ ճգնաժամի
պատճառով ՈւկրաինանՄիացյալ Նահանգները և Ռուսաստանը
դադարեցին  համագործակցել միմյանց հետՄինսկի խումբը
 դարձավ զուտ հանդիպումներ կազմակերպող մի ձևաչափ,
որն ինքը միասնական մոտեցում չէր կարող մշակելԵվ
Ադրբեջանըօգտվելով այդ առիթից, 2014 թ.ից սկսած
հետզհետե իրավիճակ էր սրում սահմանում

Մենք ունեցանք օգոստոսյան իրադարձություններըհետո
խոցված ուղղաթիռըհետո կամացկամաց լարումը 2016 թ.ին
հանգեցրեց
 Ապրիլյան պատերազմինորից հետո,
ըստ էության, դադար է վերցվելև բանակցային գործընթաց,
որպես էդպիսինչկաայսինքն՝ չկան հստակ մշակված
 փաստաթղթերնոր մշակումներ չկան:

Հ․ Մելիք-Շահնազարյան

Արցախի՝ բանակցություններին մասնակցելը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր,- ասում է Է. Էլբակյանը:— Դրականն այն է, որ կա երկու հայկական կողմ, և նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղի սյուբեկտիվությունը, իսկ բացասականը այն է, որ եթե մեր բանակի համար մի փոքր ծանր դրություն լինի, Ադրբեջանը կարող է միանգամից կանչել Ղարաբաղին և Հայաստանին բանակցությունների սեղանի շուրջ և միանգամից պարտադրել համաձայնել իրենց պայմաններին: Իսկ երբ Հայաստանի Հանրապետությունը բանակցային սեղանին լինի առանց Արցախի, կարող է խույս տալ:

 2017-ն անցավ սահմանին իրավիճակի պարբերաբար սրացումներով: Հունվարին և հունիսին գրանցված միջադեպերի ժամանակ հայկական կողմը մեկ օրում չորս զոհ ունեցավ: Նախագահները հանդիպեցին այդ տարի մեկ անգամ Ժնևում և պայմանավորվեցին լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել:

2018-ը սահմանին նախորդ տարվա համեմատ հանգիստ անցավ: Կրակոցները քիչ էին: Հունիսի 14-ին Հայաստանի նորընտիր վարչապետը Մոսկվայում, ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում, ծանոթացավ Ալիևի հետ: Կարճ, ոչ պաշտոնական հանդիպումներ տեղի ունեցան նաև Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում: Ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց սահմանին լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը չգիտեր այն, ինչ որ հայտնի էր շատ շատերին, անգամ փորձագիտական մակարդակում, որ Ղարաբաղի բանակցություններին մասնակցելն արդեն որոշված խնդիր էր,- ասում էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են, որ ինչոր պահի, երբ  սկսվեն բուն բանակցությունները, Ղարաբաղը լինելու է բանակցությունների սեղանի շուրջ և իր խոսքն ասելու է:

Մենք պետք է երկու բան իրարից տարանջատենք, որպեսզի շփոթության մեջ չլինենք: Բանակցություն և բանակցությունների նախապատրաստման փուլ. վերջինս բանակցությունը չէ, այն բանակցային միջավայրի ձևավորման գործընթացն էր, որը տեղի էր ունենում մի քանի ձևով. Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, Մինսկի խումբն առանձին հանդիպումներ էր ունենում Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Այսինքն՝ Արցախն ինքն իրենով արդեն մասնակացում էր այդ քննարկումներին, չկար պարզապես ՍտեփանակերտԲաքու կապը, կար ԵրևանԲաքու, ԵրևանՍտեփանակերտ կապ: Միակ կողմը պաշտոնական Երևանն էր, որ շփվում էր բոլորի հետ: Այս ձևաչափն էր, որը, չնայած նրան, որ կոչվում էր բանակցություններ, բանակցություններ չէին, բանակցություններ էին այն սկզբունքների մասին, որոնք ընկած էին բուն խաղաղ կարգավորման գործընթացի հիմքում: Ասում ենք Մադրիդյան սկզբունքներ. դա  լուծումը չէ, դրանք մոտեցումներն են ընդամենը, որոնք պետք է դրվեին բանակցությունների հիմքում

Դրա համար, երբ որ Փաշինյանն ասում է՝ Արցախը հենց հիմա պետք է մասնակցի բանակցությունների, սրա պատասխանը այն է, որ բանակցություն չկա, իսկ այդ քննարկումներին Արցախը մասնակցում էր այսպես թե այնպես, բանակցություն լինելու դեպքում էլ Արցախը մասնակցելու էր. դրա մասին բազմիցս նշել են Մինսկի խմբի համանախագահները: Ամբողջ խնդիրը այն է, որ չկա ԲաքուՍտեփանակերտ անմիջական կապ, որը, ըստ էության, Փաշինյանը փորձում է վերականգնել: Ես կարծում եմ, որ դա կենսական նշանակություն  ունեցող հարց չէ ո՛չ Արցախի, ո՛չ էլ Հայաստանի համար, և այս հարցին կարելի է այլ տեսակետից մոտենալ, որ ինչքան դա խնդիր է Ստեփանակերտի համար, այնքան էլ խնդիր է Բաքվի համար։ Հայաստանյան իշխանափոխությունից հետո մի պահ հույսեր էին արթնացել, թե Ադրբեջանում, միջնորդների շրջանակներում կարելի է փաստացի մեռած տեղից սայլը շարժել ու բանակցել ըստ բովանդակության,- ասում է Էդգար Էլբակյանը:— Նկատի ունեմ, որ այս տարածքը քեզ, այն տարածքը նրան, միջանցքի լայնությունը այսքան, փախստականները այսինչ օրը այսինչ ժամին են հետ գալու. սա է բովանդակային բանակցությունները։ Հիմա բանակցությունները ենթաթեմաների շուրջ են ծավալվում՝ հումանիտար հարցեր, մարդկանց փոխանակում և այլն, որոնք երկրորդական նշանակության հարցեր են, բուն բովանդակությունը չեն, բայց մյուս կողմից էլ իրականում դրանք ձեռնտու են հայկական կողմին, որովհետև մեզ պետք է խույս տալ բովանդակային բանակցություններից։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ ակնհայտ է մի բան, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո բոլորը եկել էին լուռ համաձայնության, որ որոշ ժամանակ է պետք տրամադրել Հայաստանի իշխանություններին՝ բանակցային գործընթացի նրբություններին ծանոթանալու և ներքաղաքական իրավիճակը հանդարտացնելու համար: Սպասողական վիճակ էր բանակցային առումով, չնայած որ ՀՀ արտգործնախարար Զ. Մնացականյանը և վարչապետ Ն. Փաշինյանը հաճախ են ասում, որ իրենք առաջին իսկ պահից ներքաշվել են բանակցային գործընթացներին: Ըստ էության, տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպում-քննարկումներից մեկը ծանոթություն էր, մեկը ինչ-որ այժմեական կոնկրետ գործի քննարկում, բայց ոչ բուն բանակցային գործընթաց:

Հայաստանյան իշխանափոխությունից հետո մի պահ
հույսեր էին արթնացել, թե Ադրբեջանում, միջնորդների
շրջանակներում կարելի է փաստացի մեռած տեղից սայլը
շարժել ու բանակցել ըստ բովանդակության։
Նկատի ունեմ, որ այս տարածքը քեզ, այն տարածքը նրան,
միջանցքի լայնությունը այսքան, փախստականները
այսինչ օրը այսինչ ժամին են հետ գալու. սա է բովանդակային
բանակցությունները։
Հիմա բանակցությունները ենթաթեմաների շուրջ են ծավալվում՝
հումանիտար հարցեր, մարդկանց փոխանակում և այլն,
որոնք երկրորդական նշանակության հարցեր են, բուն
բովանդակությունը չեն, բայց մյուս կողմից էլ իրականում
դրանք ձեռնտու են հայկական կողմին, որովհետև մեզ
պետք է խույս տալ բովանդակային բանակցություններից։

Է․Էլբակյան

  —Պարոն Մելիք-Շահնազարյան, ըստ Ձեզ՝ ինչու՞ այդպես էլ չհաջողվեց վերսկսել բանակցային գործընթացը:

Պատճառները մի քանիսն են: Ադրբեջանն այդ սպասման ժամանակն օգտագործեց՝ նախկինում իր թույլ դիրքերը վերականգնելու համար, մանավանդ՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեզոքացնելու, նորով փոխարինելու և միջազգային հարթակներում քարոզչություն անելու համար:

Բանակցությունները կանգ են առել հայկական կողմի պատճառով։ Ակտիվ նյութ ունեին օգտագործելու նոր իշխանությունների հայտարարություններին պատասխանելու, որոնք հաճախ հակասական էին, հաճախ խորը մտածված չէին, իսկ հաճախ էլ ակնհայտ սադրիչ բնույթ էին կրում: Օրինակ՝ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանն օգտագործեցին: Դրանից հետո և՛ միջնորդների կողմից, և՛ համանախագահողների կողմից քննադատական խոսք հնչեց, որ նման հայտարարությունները չեն նպաստում բանակցությունների վերսկսմանը կամ խաղաղ բանակցություններով հարցի կարգավորմանը։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, որ խոչընդոտող կողմ ընկալվում է Հայաստանը։

Ադրբեջանը նպատակաուղղված քաղաքականություն է վարել, որպեսզի բանակցային գործընթացը կասեցվի կամ այլ ընթացքով գնա, քան նախկինում էր: Գտան այն փաթեթավորումները, որոնք օգնեցին ցույց տալ՝ իբր հայկական կողմն է չեղարկում բանակցությունները:

Բանակցությունները արդյունավետ սկսելու համար պաշտոնական Երևանը ստիպված է ինչ-որ բացատրություններ տալ բոլոր միջնորդներին և միջազգային հանրությանը, որ իրականում մենք չենք ուզել կասեցնել. մեր նպատակը դա չէ: Արտգործնախարարը միշտ ուզում է ինչ-որ կերպ շտկումներ մտցնել Փաշինյանի հայտարարությունների մեջ՝ ասելով՝ «սա ասելով՝ սա ի նկատի ուներ, նա ասելով՝ սա, այսպիսի հայտարարություններն ուղված էին ներքին հանրությանը»: Բացատրություններ, որ լավ չեն ընկալվում: 

Այսինքն՝ տեխնիկական ծուղակն ենք ընկել, որի համար կարծում եմ՝ մենք պետք է ապացույցների մեծ բազա հավաքենք, որը հեշտ է անել: Ադրբեջանը հետևողականորեն տանում է բանակցությունների ձախողման և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների չեղարկման: Փաշինյանը փորձում էր նոր օրակարգ մշակել: Ադրբեջանին էլ ընդհանրապես պետք չեն այդ օրակարգերը. նրան պետք է ժամանակի ձգձգում՝ պատերազմի նախապատրաստվելու, սպառնալիքի և այլնի համար: Այն, ինչ որ առաջարկում է Փաշինյանը, նրանք մերժում են, նորը ոչ մեկ չի առաջարկում: Փաշինյանը առաջարկում է Ղարաբաղի մասնակցությունն անմիջական բանակցություններին, իրենք մերժում են դա, նորը չեն առաջարկում, և այդպես հաստատված մի գործող օրակարգ,  որի շուրջ կարող են աշխատել, այս պահին գոյություն չունի: 

Դրա համար էլ մնացել են այսպես զուտ օրվա կուտակված խնդիրների քննարկման հույսին, չգիտեն՝ սահմանում մեկը գերի ընկավ, վերադարձնե՞ն և այլն: Գործնականում տեսնում ենք, որ առաջընթաց  չի լինում:

Վերոնշյալից պարզ է դառնում, որ մեր գերխնդիրն է առաջիկա տարիներին Ադրբեջանի նկատմամբ ապահովել ռազմավարական գերազանցություն բոլոր ուղղություններով և բոլոր ոլորտներում: Ինչու՞: Նախ՝ որպեսզի ռազմական ճանապարհով խնդրի լուծումը ձեռնտու և շահեկան չլինի Ադրբեջանի համար` այդ կերպ նրան հետ պահելով ռազմական արկածախնդրությունից, և հետո՝ բանակցությունների վերսկսման պահին հայկական կողմը սեղանի շուրջ կնստի և բանակցություններ կվարի վստահ և նպաստավոր դիրքերից: 

  

                                                                                        Արմանուշ Գևորգյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,

4-րդ կուրս