Գլխավոր » Կայացել է ՌՀԿ ամենամյա երրորդ հանրապետական գիտաժողով-քննարկումը

Կայացել է ՌՀԿ ամենամյա երրորդ հանրապետական գիտաժողով-քննարկումը

3 conferenceԵրևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը դեկտեմբերի 25-ին կազմակերպել է «Անվտանգության շուրջ» խորագրով ամենամյա երրորդ հանրապետական գիտաժողով-քննարկումը՝ նվիրված Հայաստանին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և Ադրբեջանին վերաբերող ընթացիկ և հետնապատկերային զարգացումներին, որոնք թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում ձևավորում են և ունակ են ձևավորելու հայաստանյան աշխարհի անվտանգային միջավայրը։

7 conferenceԲացման խոսքում լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Է․ Էլբակյանը նշել է, որ այսօրինակ քննարկումների գլխավոր նպատակըՀայաստանի անվտանգային հարցերին վերաբերող թեմաների, այդ թվում՝ Ադրբեջանի շուրջ օբյեկտիվ փորձաքննության հասնելն է։ Զեկուցումներ են եղել Ադրբեջանի տնտեսության մոտակա անցյալի և հեռանկարների (քաղաքագետ Հրանտ Միքայելյան, «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամ), 2020 թ․-ին Արցախում սպասվող զարգացումների («Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյան), Ադրբեջանի ներքաղաքական գործընթացների (ք․գ․թ․ Անժելա Էլիբեգովա, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան), ինքնաբավության ձգտման ադրբեջանական փորձերի  նարատիվի (պ․գ․թ․ Էրիկ Դավթյան, ԵՊՀ 2 conferenceմիջազգային հարաբերությունների ֆակուլտետ) և հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողների՝ մարտական ծառայության անցնելու խնդրականի («Ռազմինֆո» մասնագիտացված կայքի հետազոտող Հայկ Խաչիկյան) մասին։ Զեկուցումներն ուղեկցվել են ակտիվ հարցուպատասխանով և քննարկումներով։

Գիտաժողովի նյութերը հրապարակվելու են կենտրոնի «Ստրատեգ» ժողովածուի երրորդ համարում։ Ներկայումս տպագրության փուլում է ժողովածուի երկրորդ համարը: